Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի երեկոյան արմատական տրամադրված ռուսաստանցի երիտասարդների կազմակերպած ակցիաների ընթացքում Մոսկվայի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել ավելի քան 700 մարդ: Նրանցից ոմանց մոտ զենք է հայտնաբերվել, որը բռնագրավվել է: Այս մասին հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը:

Նրա խոսքով, իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը քաղաքում: Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ հերքել է «Պարկ կուլտուրի» մետրոյի կայարանի մոտ եւ Սմոլենսկայա հրապարակում ազգայնականների եւ կովկասցիների միջեւ բախումների մասին լուրերը:

Այդուհանդերձ, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, «Պարկ կուլտուրի» մետրոյի մոտ մեկ մարդ վնասվածքներ է ստացել:

Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ կասեցրել են Մեծ Դոռոգոմիլռովսկայա փողոցը փակելու` ազգայնական երիտասարդների փորձը: Գազազած ամբոխը նացիոնալիստական կոչեր է հնչեցրել, լսվել են կրակոցներ:

Ոստիկանությունը փակել է Մոսկվայի Կարմիր հրապարակ տանող բոլոր ուղիները:

Մի քանի տասնյակ երիտասարդ ազգայնականներ են ձերբակալվել նաեւ Սանկտ Պետերբուրգում եւ Սամարայում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG