Մատչելիության հղումներ

logo-print
Նոյեմբերի կեսերին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած նորածնի ծնողները դիմել են ոտիկանություն: Դեկտեմբերի 10-ին նորածնի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգքրի 130 հոդվածի 2-րդ մասով: Մինչեւ քննության ավարտը ծնունդն ընդունած բժիշկը ստացել է առողջապահության նախարարի խիստ նկատողությունը:

Մահացած նորածնի ծնողները համոզված են, որ իրենց երեխան կապրեր, եթե բժիշկները չհրաժարվեին կատարել կեսարյան հատում ու չպնդեին ծննդաբերության բնական ճանապարհը: Երեխայի մայրը` Ծովինար Համբարյանը, պնդում է աշխատանքից ազատել բժշկին:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե բժշկական օգնություն իրականացնողը թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ընդառաջելով նորածնի ծնողների պահանջին` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դեպքի առթիվ կազմել էր անկախ փորձագետների խումբ, որի եզրակացությունից հետո բժիշկ Դավիթ Աբովյանին տրվել է խիստ նկատողություն, իսկ ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` նա նաեւ կգործուղվի մարզ` Ալավերդի քաղաք:

Բժիշկ Դավիթ Աբովյանը, սակայն, պնդում է, որ կեսարյան հատման ցուցումներ չեն եղել, որ գործի նման ընթացքը կարող է ստիպել իրեն դիմել դատարան` մասնագիտական համբավը պաշտպանելու համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG