Մատչելիության հղումներ

Հայկական ֆլեշմոբ դիվիզիան անցկացրեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված միամսյակի վերջին ակցիան, որին մասնակցել են ավելի քան 150 երիտասարդներ` այդ թվում եւ հաշմանդամներ:

Ակցիայի մասնակից երիտասարդները մի քանի րոպե կանգնեցին ողջ Հյուսիսային պողոտայի երկայնքով «Հանուն հավասար հնարավորությունների» գրությամբ պաստառներով եւ ցրվեցին տարբեր ուղղություններով, ինչպես պահանջում է ֆլեշմոբը:

Միջոցառումն իրականացվում էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում հայտարարված էր հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ, որի նպատակը հավասար հնարավորությունների ստեղծմանը նպաստելը եւ խնդիրների շուրջ իրազեկության բարձրացումն էր:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG