Մատչելիության հղումներ

logo-print

Ջուլիան Ասանժը դեռ անազատության մեջ է


WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում մնում է անազատության մեջ` սպասելով շվեդ դատախազների կողմից ներկայացված գանգատի քննության արդյունքներով կայացվելիք վճռին:

Երեկ բրիտանական դատարանը որոշեց 200 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 316 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին, սակայն ժամեր անց նրան ասվել է, որ նա պետք է մնա բանտում եւս առնվազն 48 ժամ` մինչեւ որոշում կայացվի շվեդական կողմի գանգատի առնչությամբ:

WikiLeaks-ի հիմնադրին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության եւ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ:

39-ամյա ավստրալացին հերքում է առաջադրված մեղադրանքները եւ պնդում, թե դրանք նպատակ ունեն ճնշում գործադրել ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կայքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG