Մատչելիության հղումներ

logo-print

Լոնդոնի Իլինգ թաղամասի քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Երեկ ուշ երեկոյան Լոնդոնի հայաշատ թաղամասերից Իլինգի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հաղորդում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը, բանաձեւը քվեարկության էր ներկայացվել քաղաքապետարանի կազմում մեծամասնություն կազմող Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության անդամների կողմից, որոնց թվում է նաեւ հայազգի Արա Իսկանդերյանը, ով իր կարեւոր դերակատարությունն է ունեցել այս հարցում։

Քվեարկությանը ներկա էին տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի ղեկավարներ։

Այս որոշմամբ հնարավոր է դարձել նաեւ ճշտել Եղեռնին նվիրված` Հայաստանից բերված ու արդեն իսկ Իլինգ թաղամասի հրապարակներից մեկում տնկված Ծիրանի հուշածառի տակ զետեղվելիք գրության բովանդակությունը:

Ցեղասպանություն բառը պարունակող գրության զետեղումը 2009 թվականի ապրիլին վերջին պահին արգելվել էր քաղաքապետարանի այդ ժամանակվա թուրքամետ պաշտոնյաների կողմից, հաղորդում է Հայ դատի հանձնախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG