Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը այցելել է հակաօդային պաշտպանության զորամաս


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում:

Նախարարը մասնակցել է զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը` հավաստիացնելով, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից եւ հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG