Մատչելիության հղումներ

Ծանրամարտիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը` 2010-ի լավագույն մարզիկ


Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է մարզական թեմաներով գրող 47 լրագրողների հարցման արդյունքում որոշված «Մրցաշրջան-2010»-ի 10 լավագույն մարզիկների ցուցակը: Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը:

Երկրորդ տեղում շախմատիստ Լեւոն Արոնյանն է, երրորդում` ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

Տասնյակում տեղ են գտել նաեւ ընբշամարտիկ Յուրի Պատրիկեեւը, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, սամբիստ Աշոտ Դանիելյանը, ծանրամարտիկներ Մելինե Դալուզյանը եւ Գեւորիկ Պողոսյանը, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը եւ ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը:

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG