Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում դատարանն այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել աղմկահարույց WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ում Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության եւ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ։

Չնայած որոշմանը՝ Ասանժը դատարանի դահլիճից անմիջապես ազատ չի արձակվել, քանի որ Շվեդիայի ներկայացուցիչները կարող են երկու ժամվա ընթացքում բողոքարկել այդ որոշումը։

39-ամյա ավստրալացին հերքում է առաջադրված մեղադրանքները եւ պնդում, թե դրանք նպատակ ունեն ճնշում գործադրել ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը գաղտնազերծող WikiLeaks կայքի նկատմամբ։

Դատարանի մոտ խմբված հարյուրավոր համակիրները այսօր ծափահարություններով են ընդունել գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը։

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG