Մատչելիության հղումներ

Հանրային լսումներ` «Վիշապների պուրակում»


Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/71 հասցեում գտնվող այգու տարածքում սկսված շինարարական աշխատանքները շրջակայքում բնակվող մարդկանց ու բնապահպանների դժգոհության մեծ ալիք են բարձրարցրել, ինչի արդյունքում դեռ նոյեմբերի 24-ին այգի այցելած բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հավաստիացրել էր, թե հրահանգ է իջեցվել դադարեցնել շինարարական աշխատանքները. նախարարի խոսքով` շինարարների հետ պայմանավորվել են վերականգնել այգու նախկին վիճակը, քանի որ չկան շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության անհրաժեշտ արդյունքները:

Հանրային լսումների ժամանակ ուսումնասիրվելու են կատարված փորձաքննության հետ կապված փաստաթղթերը, և մասնակիցների կարծիքները գրավոր ներկայացվելու են նախարարություն:
XS
SM
MD
LG