Մատչելիության հղումներ

Հայաստանում թմրամիջոցների տարանցման փորձ է կասեցվել


Անցած շաբաթ օրը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:

ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց:

«Զվարթնոց» օդանավակայանում եւ «Մեղրի» հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3 կիլոգրամ 680 գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ի քննչական վարչությունը:

Փաստի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG