Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 100 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի` դեկտեմբերի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ողղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 800 կրակոց: Նշված ուղղություններում տեղակայված Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ վաղը Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ - ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG