Մատչելիության հղումներ

«Նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը»


Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»:

Ծրագիրն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը եւ մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:

Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաեւ ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG