Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք, կրակոցներ Երեւանում՝ 3 հոգի հրազենային վնասվածքներ է ստացել


Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1991 թվականին ծնված Վահագն Գ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը երեկոյան Չարենցի փողոցում ոմն Էրիկ իր ընկերների հետ Չարենցի փողոցում վիճաբանել է իր եւ իր ընկերների հետ, որի ընթացքում կրակոցներ են արձակվել եւ ինքը ոտքի մասում վնասվածք է ստացել:

Ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն, զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ եւ 7 կոտորակ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում օգտագործվել է կաստետ, կրակոցներ են արձակվել «Վալտեր CP 99 compact» պնեւմատիկ ատրճանակից եւ առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակից, հրազենային վնասվածքներ են ստացել Գեորգի Թ.-ն, Վահագն Գ.-ն եւ Գուժ Ա.-ն։

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, Էդգար Շ.-ն ոստիկանություն է ներկայացրել «Մակարով» ատրճանակը, իսկ Գուժ Ա.-ի եղբայր Գագիկ Ա.-ն՝ «Վալտեր» տիպի պնեվմատիկ ատրճանակը:

Աշոտ Մ.-ն, Կարեն Ա.-ն, Էռնեստ, Գեորգի և Ալեքսան Թ.-երը բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG