Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում 4-րդ անգամ կանցկացվի Ձմեռային փառատոնը


Ձմեռային փառատոնի կազմակերպիչներ Րաֆֆի Նիզիբլյանը (ձ) եւ Սարհատ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 10-ը դեկտեմբերի 2010թ.

Ձմեռային փառատոնի կազմակերպիչներ Րաֆֆի Նիզիբլյանը (ձ) եւ Սարհատ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 10-ը դեկտեմբերի 2010թ.

Հայաստանի մայաքաղաքում կարծես ավանդական է դառնում Ձմեռային փառատոնը:

Deem Comminications ընկերության նախաձեռնությամբ արդեն չորրորդ անգամ անցկացվող փառատոնը այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 25-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 6-ը:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագիրը ներկայացրեցին Deem Comminications-ի եւ փառատոնի մշտական աջակից «Պողոսյան պարտեզներ» ընկերության ներկայացուցիչներ Րաֆֆի Նիզիբլյանը եւ Սարհատ Պետրոսյանը:

Փառատոնը ավանդաբար սկսվում է շքերթով, որը մեկնարկում է Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ եւ ավարտվում Սիրահարների այգում, որտեղ էլ անցնում են հիմնական միջոցառումները:

Նախատեսված է ականկնալներով լի բազմազան ծրագիր` տոնածառների ցուցահանդես, ձմեռային խաղեր, ձմեռային տոնավաճառ, համերգներ:

Այս տարի կազմակերպիչները հանդես են գալիս նոր առաջարկով:

«Քանի որ միջոցառումները այգում անվճար են լինում բոլորի համար, առաջարկում ենք մասնակիցներին բերել նոր կամ օգտագործված գրքեր, խաղալիքներ, գրենական պիտույքներ, որ կհավաքվեն ու կփոխանցվեն «Զանգակատուն» հասարակական կազմակերպությանը, որ ինքը կնվիրի մեր հասարակության ավելի կարիք ունեցող ընտանիքների երեխաներին», - ասաց Րաֆֆի Նիզիբլյանը:

XS
SM
MD
LG