Մատչելիության հղումներ

Ձմեռային փառատոն` ամանորյա Երեւանում


Ավանդական դարձած երեւանյան Ձմեռային փառատոնն այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 25-ին ձմեռային հերոսների երթով. կրկեսի դերասանների, մուլտֆիլմերի հերոսների ու երեխաների քայլարշավը Երեւանի կենտրոնում կառաջնորդի Կաղանդ պապը:

Փառատոնի հայտարարած մրցույթի արդյունքում ստեղվել է Ձմեռ պապի հայկական նախատիպի` Կաղանդի պապի ժամանակակից կերպարը:

Ձմեռային փառատոնի շրջանակներում կրկին տեղ կունենան բացօթյա տոնավաճառը, տոնածառերի ցուցահանդեսը, ինչպես նաեւ ձմեռային համերգներ: Միջոցառումների մեծ մասը կանցկացվի Սիրահարների այգում. փառատոնը կշարունակվի մինչեւ հունվարի 6-ը:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG