Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ` Հ. Գալստյանի անվան թիվ 63 դպրոցում բաց դաս անցկացրեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:

Երեք տարբեր խմբերում բանախոսները աշակերտների հետ քննարկեցին խտրականության դեպքեր` փորձելով մատնանշել դրանց պատճառներն ու հաղթահարման ուղիները:

Դեկտեմբերի 10-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր` ի պատիվ 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի:

XS
SM
MD
LG