«Եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը», - ուրբաթ օրը Կրեմլում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ այդ դեպքում Հայաստանը իր ունեցած բոլոր միջոցներով կպաշտպանի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին միջազգային տարբեր ատյանների, այդ թվում` ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի կողմից ընդունված որոշումներին:
Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին Հայաստանի նախագահը խոսել էր նաեւ Աստանայում անցկացված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում դեկտեմբերի 2-ին ունեցած ելույթում:
«Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», - Աստանայում հայտարարել էր Սերժ Սարգսյանը` միաժամանակ շեշտելով, որ «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը»: