Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 11-ին Երեւանում կբացվի «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին:

Փառատոնի 4 համերգների ընթացքում հայ եւ արտասահմանցի երաժիշտները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` այդ թվում Ղազարոս Սարյանի, Տիգրան Մանսուրյանի, Էդվարդ Հայրապետյանի, Սվետլանա Ալեքսանյանի եւ այլոց:

Դեկտեմբերի 12-ին «Սարյան ՖԵՍՏ»-ի շրջանակներում կկայանա Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն եւ նրա հեղինակային ձայնասկավառակի շնորհանդեսը:
XS
SM
MD
LG