Մատչելիության հղումներ

Իրանի հեռուստատեսությունը հերքում է Աշտիանիի ազատ արձակման լուրը


Իրանի անգլալեզու Press TV հեռուստատեսությունը հերքել է տեղեկատվությունը, թե քարկոծման միջոցով մահվան դատապարտված Սաքինե Մոհամադի Աշտիանին ազատ է արձակվել:

Գերմանիայում գործող «Ընդդեմ քարկոծման» իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարել էր, թե Իրանի իշխանությունները ազատ են արձակել ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության մեղադրանքներով մահվան դատապարտված 43-ամյա կնոջը:

Press TV-ն պարզաբանել է, որ Աշտիանիին իր տանը փաստաբանի հետ պատկերող կադրերը, որոնց` տվյալ հեռուստատեսությամբ հեռարձակմանը հաջորդել էր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, նկարահանվել են դատական իշխանությունների թույլտվությամբ` «հանցագործության պատկերը սպանության վայրում ցույց տալու համար»:

Հանդիպելով միջազգային հանրության կտրուկ հակազդեցությանը` Իրանը մի քանի անգամ հետաձգել է Աշտիանիի մահվան դատավճռի ի կատար ածումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG