Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղում այսօր կրկնակի տոն է` նշվում է Պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրը:

Տոնի կապակցությամբ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Դեկտեմբերի 10-ի երկտոնը արցախյան անկախ պետականության համար ամենակարեւոր եւ խորհրդանշական իրադարձություններից է: 1991 եւ 2006 թվականների այս օրը մեր ժողովուրդը, հանդիսանալով իր իսկ կողմից ստեղծված պետության ինքնիշխանության գերագույն կրողը, հանրաքվեների միջոցով արտահայտեց Արցախն անկախ ու ազատ տեսնելու, հայրենի երկիրը շարունակաբար ամրապնդելու իր կամքն ու վճռականությունը»:

«Մեր պետականության կառուցման փիլիսոփայության հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը եւ, իհարկե, ազատությունն ու անկախությունը: Այդ բացառիկ գաղափարներն ու արժեքները հաստատուն են եւ անփոփոխ մեզ համար: Մենք երբեք չենք հրաժարվի մեր ընտրած ճանապարհից», - ասված է Բակո Սահակյանի ուղերձում, որը տեղադրված է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Համոզված եմ` Արցախի Հանրապետության անկախությունն անպայման կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ մեր երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին եւ հիմնարար սկզբունքներին», - իր ուղերձում գրել է չճանաչված հանրապետության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG