Մատչելիության հղումներ

Գերմանացի իրավապաշտպանների վկայությամբ` Իրանում քարկոծման դատապարտված կինը ազատ է արձակվել


Գերմանական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը երեկ հայտարարություն է տարածել, թե տեղեկություն ունի, որ Իրանի իշխանությունները ազատ են արձակել ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության մեջ մեղադրվող Սաքինե Մոհամադի Աշտիանիին, ով դատապարտվել էր մահվան` քարկոծման միջոցով:

«Ընդդեմ քարկոծման» կոչվող գերմանական կազմակերպության ղեկավարի խոսքով` Իրանի իշխանությունները առաջիկայում կհաստատեն այդ լուրը:

Պաշտոնական Թեհրանից առայժմ որեւէ արձագանք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG