Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին


Նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները:

Հայաստանը հիշեցնենք, այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Նախագահի մամլո գրասենյակը նաեւ տեղեկացնում է, որ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահը դեկտեմբերի 10-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG