Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով - Նալբանդյան - Մամեդյարով նոր հանդիպում Մոսկվայում


Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «հանդիպմանը շարունակվել են քննարկումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ»:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ են հանդիպում Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախորդ երկու հանդիպումները կայացել էին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովից առաջ` նոյեմբերի 6-ին եւ նոյեմբերի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG