Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան Թբիլիսիին մեղադրում է սադրիչ քայլերի համար


Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը Վրաստանին մեղադրել է սադրիչ գործողությունների մեջ։ Մոսկվային, մասնավորապես, զայրացրել են Վրաստանում լրտեսական գործունեություն ծավալելու մասին ռուսների հասցեին արված մեղադրանքները եւ վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունների կազմակերպումը ռուսաստանցի սպայի անվան հետ կապելու փորձերը։

Այս շաբաթասկզբին Վրաստանի իրավապահները ձերբակալել են վեց մարդու, ովքեր իրագործել պայթյուններ, որոնց հետեւանքով մեկ մարդ զոհվել է։

Վրաստանի պաշտոնյաները պնդում են, որ պայթյունները Ռուսաստանի ռազմական հետախուզության սպաներն են կազմակերպել։

Ռուսաստանի արտաքին գործոց նախարարությունը այդ մեղադրանքները անվանել է «բացարձակ սադրիչ ոգով հրամցված Վրաստանի ռեժիմի վերջին գյուտը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG