Մատչելիության հղումներ

Մոսկվան ՆԱՏՕ-ից պարզաբանումներ է սպասում


Մոսկվան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ից պարզաբանումներ է սպասում «Վիքիլիքս» կայքէջի վերջին բացահայտումների վերաբերյալ, որոնց համաձայն, ՆԱՏՕ-ն 2008 թվականի ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո կազմել է բալթյան երկրների պաշտպանության գաղտնի ծրագիր։

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանը չի համարում սպառնալիք եւ չի մեկնաբանում տեղեկատվական արտահոսք համարվող գաղտնի փաստաթղթեր։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների գծով ռուսաստանցի բանագնաց Դմիտրի Ռոգոզինը շաբաթասկզբին ասել է, թե Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջելու է չեղյալ հայտարարել բալթյան երկրներին վերաբերող ծրագիրը այն դեպում, եթե պարզի, որ «Վիքիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերում նշված ծրագրի մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG