Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի նիստերին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր Մոսկվայում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստում հավանության են արժանացել վաղը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպությանը հակաճգնաժամային արձագանքման գործուն կանոնակարգերով ապահովելուն, հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորման եւ կիրառման կատարելագործմանը, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Քննարկվել են ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաեւ օգոստոսին Երեւանում կայացած ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Նիստի արդյունքում ստորագրվել են 45 փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

Նույն օրը տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում նախարարները հավանության են արժանացրել դեկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի օրակարգը եւ քննարկմանն առաջարկվող հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG