Մատչելիության հղումներ

Առաջարկվում է 2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնել ձմռանը


Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ՖԻՖԱ-ին դիմել է առաջարկով` 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնել ոչ թե ամռանը, այլ հունվարին կամ փետրվարին, քանի որ ամռան ամիսներին այդ երկրում անտանելի շոգ եղանակ է լինում։

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Պետեր Վելապանը ասել է, որ մարզադաշտերը օդորակիչներով սառեցնելու տարբերակն իրատեսական չէ։ Նա զգուշացրել է, որ եվրոպական որոշ հավաքականներ կարող են շոգի պատճառով բոյկոտել առաջնությունը։

Քաթարում ամռանը օդի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով հասնում եւ գերազանցում է 40 աստիճանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG