Մատչելիության հղումներ

Ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով եւս մեկ դատապարտյալ


Քիչ առաջ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Հայ ազգային կոնգրեսի համակիր Ֆելիքս Գեւորգյանը:

Գեւորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, եւ 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու եւ պահելու մեղադրանքով:

Ֆելիքս Գեւորգյանին դիմավորեցին հարազատները եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG