Մատչելիության հղումներ

WikiLeaks. Ում է պատկանում Ադրբեջանը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ` Մեհրիբանի հետ ժամանում է Լիսաբոն` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, 19-ը նոյեմբերի, 2010թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ` Մեհրիբանի հետ ժամանում է Լիսաբոն` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, 19-ը նոյեմբերի, 2010թ.

WikiLeaks-ը շարունակում է հրապարակել Բաքվում ամերիկյան դեսպանության գաղտնի հաղորդագրությունները` նվիրված Ադրբեջանի քաղաքական վերնախավում տիրող կացությանն ու ուժերի հարաբերակցությանը:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոն Լուն տարեսկզբին հաղոդագրությունների մի շարք է նվիրել Ադրբեջանում գործող առավել ազդեցիկ կլաններին:

Լուն նշում է, որ քաղաքական ազդեցության եւ կուտակած ֆինանսական միջոցների առումով առավել հզոր են խմբավումներից երկուսը` առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի եւ արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովի ընտանիքները:

«Փաշաեւները ընտանիքը [Փաշաեւա ազգանունը Մեհրիբան Ալիեւան կրել է մինչեւ ամուսնությունը] վերահսկում է երկրի առաջատար 10 բանկերից մի քանիսը, բջջային կապի ընկերություններից մեկը, այս ընտանիքին պատկանող «Փաշա» հոլդինգն էր, որ բացեց Բաքվում առաջին Bentley ավտոսրահը», - գրում է ամերիկացի դիվանագետը` նաեւ նշելով. - «Առաջին տիկինը նաեւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի ղեկավարն է: Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` այս կառույցը թափանցիկ գործելաոճով աչքի չի ընկնում»:

Բավական մանրամասնորեն ամերիկացի դիվանագետը նկարագրում է ազդեցությամբ երկրորդ ադրբեջանական կլանի ղեկավարի` արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովի գործունեությունը:

«Մինչեւ 2006 թականը Հեյդարովը ղեկավարում էր Մաքսային պետական
Քյամալեդին Հեյդարով
կոմիտեն` մի կառույց, որի կոռուպմացվածության աստիճանը նույնիսկ ադրբեջանական չափանիշներով շատ բարձր է», - նշում է Դոն Լուն` մանրամասնելով. - «Քյամալեդին Հեյդարովը այս կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է, եւ որոշ տեղական աղբյուրներ չեն բացառում, որ նա ավելի ազդեցիկ է, քան Ադրբեջանի նախագահը»: Դոն Լուն, սակայն, հատուկ նշում է, որ այս մի դիտարկմանը համաձայն չէ: «Պարզապես Հեյդարովի ունեցվածքն ու կարողությունները շատ ավելի տեսանելի են, քան նախագահինը, ու կենտրոնացած են երկրի ներսում», - նշում է դիվանագետը` գրելով. - «Հեյդարովը եւս մի շարք ոլորտներ է վերահսկում` անշարժ գույքի առուվաճառքից մինչեւ բնական հյութերի արտադրությունը: Նրա որդիները ցանկացել էին «Գոլֆստրիմ» մակնիշի երկու օդանավ գնել` յուրաքանչյուրը 20 միլիոն դոլար արժողությամբ: Ընտանիքն արդեն իսկ A319 մակնիշի աերոբուսի սեփականատեր է»:

Հեյդարովի զավակները, ըստ ամերիկացի դիվանագետի, նաեւ ակտիվ լոբբիստական աշխատանք են ծավալել երկրի սահմաններից դուրս:

Մասնավորապես, Թալե Հեյդարովը ղեկավարում է «Եվրոպայի ադրբեջանցիների ընկերակցությունը»: Ըստ ամերիկացի դիվանագետի`«այս կազմակերպությունը թեեւ ջանում է անկախ երեւալ, այնուհանդերձ, նրա նպատակները հիմնականում համընկնում են այն խնդիրների հետ, որ առաջնահերթ են Ադրբեջանի կառավարության համար»: «Վերջին հանդիպումների ընթացքում Թալեն եւ ընկերները վերհանում էին Ղարաբաղում «հայկական ագրեսիայի» հետ կապված հարցերը, ինչպես նաեւ բողոքում Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնության դեմ», - նշում է Դոն Լուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG