Մատչելիության հղումներ

Գեւորգ Դանիելյանը ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից


Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվային լուսանկար

Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվային լուսանկար

Գեւորգ Դանիելյանը ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից` իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը մանրամասնեց, որ Գեւորգ Դանիելյանը չի կատարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին էթիկայի կանոնները խախտելու համար հրապարակային պատժի ենթարկելու իր հանձնարարականը:

Արդարադատության նախարարին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG