Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում շարունակվեցին 2011 թվականի պետբյուջեի մասին կառավարության ներկայացված օրենքի նախագծի շուրջ քննարկումները:

Օրենքի վերաբերյալ զեկուցող ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հպարտությամբ հայտարարեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկներն ընդունելուց հետո բյուջեի ծախսային մասը ավելացել է 26 միլիարդ դրամով:

«Դա սիմվոլիկ եղավ, այդ 26 միլիարդի ավելացումը մեր բյուջեն դարձրեց 1 տրիլիոնանոց բյուջե», - հայտարարեց Դավթյանը:

ԱԺ-ի ընդլայնված նիստում ֆինանսների նախարարը հայտարարեց, որ պատգամավորների ներկայացրած 616 առաջարկություններից ընդունվել է 216-ը:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները կարծիք հայտնեցին, որ 2011 թվականի բյուջեի օրինագիծը նախընտրական է` 2012-ի խորհրդարանական ընտրություններում կոալիցիոն ուժերի քարոզարշավն ապահովելուն միտված:

«Կառավարությունը շարժվել է բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով», - կարծիք հայտնեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
XS
SM
MD
LG