Մատչելիության հղումներ

Արեւիկ Պետրոսյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արեւիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: Այս մասին ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Արեւիկ Պետրոսյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի իրավաբանական գիտությունների դոցենտի գիտական կոչում:

2007 թվականի նոյեմբերի 12-ին, որպես «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամ, ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 7-ին տվել է հրաժարական` շարունակելով մնալ ԲՀԿ-ի պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG