Մատչելիության հղումներ

Ավստրալիայի արտգործնախարարը WikiLeaks-ի հրապարակումների համար մեղադրում է ԱՄՆ-ին


Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդը հայտարարել է, որ WikiLeaks-ի հրապարակումների համար պետք է մեղադրել ոչ թե կայքէջի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժին, այլ Միացյալ Նահանգներին:

«Պարոն Ասանժը պատասխանատու չէ Միացյալ Նահանգների դիվանագիտական հաղորդակցությունների ցանցից քառորդ միլիոն փաստաթղթերի չթույլատրված հրապարակման համար, ամերիկացիներն են պատասխանատու», - ընդգծել է Ռուդը:

Նա ասել է, որ Ասանժի նկատմամբ պետք է պահպանվի անմեղության կանխավարկածը, եւ որ Ավստրալիան պաշտպանելու է նրան, ինչպես կաներ արտերկրում ցանկացած ավստրալացու ձերբակալության դեպքում:

Ասանժը ձերբակալվել է երեկ Լոնդոնում` Շվեդիայում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նա չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը:

Միացյալ Նահանգները հետաքննություն է սկսել` խոստանալով պատժել բոլորին, ովքեր պատասխանատու են փաստաթղթերի ապօրինի արտահոսքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG