Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ին Երեւանի Պետական Տիկնիկային Թատրոնում տեղի կունենա ռոք համերգ «Մարդու Իրավունքներ - Ռոք: Ոտքի կանգնի´ր ու խոսի´ր խտրականության դեմ» կարգախոսով:

Համերգին կմասնակցեն երիտասարդ երաժիշտներից բաղկացած 4 խմբեր` «Դեղ», «An Gordonach!», «Որդան Կարմիր», «The Beautified Project»:

Այս նախաձեռնության նպատակն է նշել մարդու իրավունքների համաշխարհային օրը եւ հայ երիտասարդությանը մարդու իրավունքներն ավելի հասանելի դարձնել երաժշտության միջոցով: Համերգին աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ԵԱՀԿ-ն ու Մարդու Իրավունքների Պաշտպանի հայաստանյան գրասենյակը:

Համերգից բացի, միջազգային կազմակերպությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործակալությունները մարդու իրավունքների պաշտպանության մասին տեղեկատվական ցուցահանդես կանցկացնեն Տիկնիկային թատրոնի նախասրահում:
XS
SM
MD
LG