Մատչելիության հղումներ

logo-print

Ասանժը հերքում է, թե WikiLeaks-ի հրապարակումները մարդկային կյանքեր են վտանգել


Իր ձերբակալությունից հետո WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը ավստրալական թերթերից մեկում հանդես է եկել հրապարակմամբ, ուր նշել է, թե ժողովրդավարությունն ուժեղ մամուլի կարիքն ունի, որը կառավարություններին ստիպում է մնալ ազնիվ, եւ WikiLeaks-ը կատարել է հենց այդ դերը:

Ասանժը հերքել է այն մեղադրանքը, թե իր կայքի հրապարակումները վտանգի տակ են դրել մարդկային կյանքեր:

WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է երեկ Լոնդոնում` Շվեդիայում սեռական բնույթի հանցագործություններ կատարելու կասկածանքով: Ասանժը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG