Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգ


Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը` նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը շեշտեց, որ համերգի ծրագիրը պատրաստելիս առաջնորդվել են ունկնդրին «դրական լիցքեր եւ լավատեսական տրամադրություն հաղորդելու միտումով»:

Համերգին մասնակցեց նաեւ Գյումրիի «Տիրամայր» կենտրոնի աղջիկների երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանն է:

Արաբյանի գնահատմամբ` թեեւ այդ երգչախմբի անդամները դեռ սկսնակ են, այն արդեն «միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ երգչախումբ է»:

Նույն համերգը վաղը կկայանա Գյումրիում:

«Քանի որ այսօրվա օրը մարդիկ հիմնականում այցելում են զոհվածների շիրիմներին եւ այլն, մենք այս օրը որոշեցինք թողնել ազատ, եւ համերգը անել նախօրեին եւ հաջորդ օրը», - պարզաբանեց Արմեն Արաբյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մարզային համերգները, հիշեցնենք, անվճար են:

XS
SM
MD
LG