Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանում ավարտվեց «Մարտի 1»-ի հանձնաժողովի առաջարկների մշտադիտարկման զեկույցի քննարկումը


Ազգային ժողովում երկուշաբթի օրը ավարտվեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման մշտադիտարկման վերաբերյալ զեկույցի քննարկումը:

Մշտադիտարկումը իրականացնող` պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե պատրաստ է ընդունել գործընկերների առաջարկները:

«Կան հարցեր, որտեղ մենք ակնկալում ենք նաեւ Ազգային ժողովի արձագանքը», - ասաց նա:

Խորհրդարանին առաջին անգամ է ներկայացվում մշտադիտարկման վերաբերյալ զեկույց: Նախորդ քառօրյայում ներկայացված փաստաթուղթը բավականին ծավալուն է, 100 էջից ավելի շարադրանքում գլխավոր հարցի` մարտի 1-2-ի սպանությունների համար մեղավորներին պատժելու առնչությամբ շարադրված է հանձնաժողովի հարցադրումը եւ Հատուկ քննչական ծառայության պատասխանը, թե նախաքննությունը շարունակվում է:

Զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցած պատգամավորները հիմնականում քննադատեցին ներկայացված փաստաթուղթը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG