Մատչելիության հղումներ

«Բամբիռ»-ի համերգը Ստամբուլում` ի պաշտպանություն մարդու իրավունքների


Դեկտեմբերի 6-ին հայկական ամենահայտնի ռոք խմբերից «Բամբիռ»-ը Ստամբուլում համերգով հանդես կգա թուրքական «Bajar»-ի հետ` ի պաշտպանություն մարդու իրավունքների:

Մարդու իրավունքների համաշխարհային օրվան` դեկտեմբերի 10-ին ընդառաջ նման համատեղ համերգով հանդես գալու նախաձեռնությունը Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն է: Համերգը կկայանա Ստամբուլի Բաբելոն համերգասրահում:

«Bajar»-ը Թուրքիայում հայտնի է քրդական ծագման քաղաքային երաժշտությամբ, որը համեմվում է Միջին Արեւելքին բնորոշ ելեւէջներով:
XS
SM
MD
LG