Մատչելիության հղումներ

Հայկական վիրտուալ տիրույթում անցակցված առաջին խոշոր մրցանակաբաշխությունը` ArmNet Awards 2010-ը, ժյուրիի քվեարկության արդյունքում Գլխավոր մրցանակ շնորհեց հայազգի հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքին` http://parajanovmuseum.am: Վերջինս հաղթող ճանաչվեց նաեւ «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում:

«Դիզայն եւ հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Պողոսյան պարտեզների կայքը` http://bg.am, իսկ «Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակը բաժին հասավ ՀՀ դրամի փոխարժեքները ներկայացնող http://www.rate.am կայքին` մասնավորապես առօրյա կյանքում մեծ օգտակարության եւ ազդեցության, ինչպես նաեւ կարճ ժամանակում մեծ լսարան հավաքելու համար:

«Լավագույն նորարարություն» անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը` բարձր գնահատելով այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները:

«Լավագույն բովանդակություն» անվանակարգում ArmNet Awards-ը լավագույնը համարեց http://armcomedy.com կայքը` թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունենալու եւ հասարակական հնչողության թեմաներ արծարծելու համար:

Մրցանակաբաշխության հովանավոր Orange ընկերության հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին: Նաեւ «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար» հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին:
XS
SM
MD
LG