Մատչելիության հղումներ

WikiLeaks. «Հայաստանում չկա ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից կենսական օբյեկտ»


WikiLeaks կայքէջում հրապարակված մի փաստաթղթի համաձայն` Հայաստանում չկա որեւէ օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից:

Կայքէջը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ամերիկյան ազգային շահերի տեսանկյունից:

Ցանկը ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ եւ այլ օբյեկտներ:

Ըստ այդ հրապարակման` 2009 թվականի փետրվարին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրահանգել է արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին` կազմել Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսական օբյեկտների ցանկը, ինչը եւ արվել է:

Հայաստանի հարեւան երկրներում առկա օբյեկտներից նշված են Ադրբեջանով, Վրաստանով ու Թուրքիայով անցնող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը, Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալը, Թուրքիայում` Բոսֆորի նեղուցը, Իրանում` Հորմուզի նեղուցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG