Մատչելիության հղումներ

Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում դարձավ պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:

Նախավերջին տուրում, ըստ armsport.am կայքի, հայ շախմատիստները 3:1 հաշվով առավելության են հասել Սիրիայի հավաքականի նկատմամբ եւ ապահովել առաջին հորիզոնականը:

Հայաստանը երկրորդ անգամ է նվաճում պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998 թվականին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում նման հաջողության էին հասել Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Վարուժան Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG