Մատչելիության հղումներ

Իսպանիայում կարող է արտակարգ իրավիճակ մտցվել


Եթե քաղաքացիական ավիադեսպետչերները չդադարեցնեն գործադուլը, Իսպանիայում կարող է մտցվել արտակարգ իրավիճակ:

Երկրի ներքին գործերի նախարար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան լրագրողներին ասել է, թե գործադուլը չդադարեցնելու պարագայում դրա մասնակիցները կարող են ազատազրկման «լուրջ» ժամկետներ ստանալ:

Ուրբաթ օրը, քաղաքացիական ավիադիսպետչերների` նախապես չծանուցված բողոքի ակցիայի մեկնարկից հետո, Իսպանիայի կառավարությունը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է վերահսկել բոլոր ավիափոխադրումները:

Ավիադեսպետչերների մեծամասնությունը աշխատանքի չեն ներկայացել` հայտարարելով, թե հիվանդ են` ի նշան բողոքի ընդդեմ աշխատավարձի կրճատման եւ աշխատանքի պայմանների վատթարացման հեռանկարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG