Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահն այսօր քննադատել է WikiLeaks- կայքի գաղտնազերծած ամերիկյան դիվանգիտական գրառումները` պնդելով, թե դրանք ցույց են տալիս «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ցինիզմը եւ կարող են վնասել պաշտոնական Վաշինգտոնի հարաբերություններին այլ երկրների հետ»։

«Ամերիկացի դիվանագետները դատողություններ անելու իրավունք, անշուշտ, ունեն, սակայն, երբ դրանք դառնում են հրապարակային, կարող են վնաս հասցնել երկրի արտաքին քաղաքական կապերին եւ ազդել այլ երկրների հետ փոխհարաբերությունների վրա», - ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Մեդվեդեւը եւ ընդգծել. - «Փաստաթղթերի այդ արտահոսքը ցույց է տալիս ցինիզմի այն աստիճանը, որ գերակայում է մի շարք երկրների, այս դեպքում՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում»։

Սուր քննադատության ենթարկելով ամերiկյան կողմի դիվանագիտական փաստաթղթերը` Մեդվեդեւը միաժամանակ վստահեցրել է, թե Կրեմլը մտադիր չէ դրանց պատճառով սրել հարաբերությունները Վաշինտգոնի հետ։

«Մենք խելացնոր չենք եւ չենք պատրաստվում ռուս - ամերիկյան հարաբերությունները կապել ինչ-ինչ փաստաթղթերի արտահոսքի հետ», - հայտարարել է Մեդվեդեւը։

«Աստված չանի՝ լրատվամիջոցներում հայտվեն այն գնահատականները, որոնք տալիս են Ռուսաստանի արտգործնախարարությունն ու հատուկ ծառայությունները մեր ամերիկացի գործընկերներին: Կարծում եմ, այդ դեպքում նրանք էլ հսկայական հաճույք կստանային», - պնդել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG