Մատչելիության հղումներ

Հյուպատոսական համատեղ նիստ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ


Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կայացել է Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարությունների միջեւ հյուպատոսական 7-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր:

Ինչպես այսօր հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Նիստին մասնակցել են նաեւ Հայաստանի պետական արարողակարգի ծառայության ներկայացուցիչները, անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը:

Իրանական պատվիրակությունը նաեւ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարարության, Ոստիկանության եւ արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG