Մատչելիության հղումներ

Armnet Awards 2010-ի շրջանակերում դեկտեմբերի 4-ին կկայանա «Աութսորսինգից դեպի նորարարություն» խորագրով կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին եւ բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին: Կամփոփվի նաեւ Armnet Awards 2010 մրցանակաբաշխությունը:

Քննարկումները կընդգրկեն այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են` «Նորարար նախագծերի մոնետիզացիա», «Հանրային մեդիա բիզնեսի համար», «Գովազդը համացանցում», «Ֆինանսավորում եւ ներդրումներ»:

Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենան շնորհանդեսներ, քննարկումներ արտասահմանյան եւ տեղացի մասնագետների հետ, որոնց շարքում են հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ` այդ թվում RuTube, Opera Software, Vkontakte, Microsoft եւ այլն:
XS
SM
MD
LG