Մատչելիության հղումներ

logo-print

Լեհաստանում ցրտահարումից մահացածների թիվը հասավ երեք տասնյակի


Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ անցած գիշեր երկրում ցրտահարումից եւս 12 մարդ է մահացել: Դրանով իսկ, անցած երեք օրերի ընթացքում ցուրտ եղանակի պատճառով մահացածների թիվը Լեհաստանում հասավ 30-ի:

Խստաշունչ եղանակի հետեւանքով երկրի հարավային Չեստոչովա քաղաքում շուրջ 150 հազար մարդ այսօր մնացել է առանց ջեռուցման: Պաշտոնյաները հայտնել են, որ փորձում են լուծել խնդիրը:

Լեհաստանում ամեն տարի ձմռանը ցրտերից տասնյակ մարդիկ են մահանում` հիմնականում անտուններ կամ սառնամանիքին անսթափ վիճակում փողոցում գտնվողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG