Մատչելիության հղումներ

Վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս Սեմուել Քոհենը


Կալիֆորնիայում 89 տարեկանում վախճանվել է նեյտրոնային ռումբը ստեղծած ամերիկացի ֆիզիկոս Սեմուել Քոհենը։

Նրա որդին մամուլին հաղորդել է, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ գիտնականը մահացել է անցած կիրակի օրը։

Սեմուել Քոհենը նեյտրոնային ռումբի գաղափարն առաջարկել է «սառը պատերազմի» գագաթնակետին` 1958 թվականին։ Այդ տեսակի ռումբերը առաջացնում են պայթման թույլ ալիք, ինչի հետեւանքով համեմատաբար քիչ ավերածություններ լինում, սակայն պայթյունի պահին արձակում են նեյտրոնային հսկայական ճառագայթում, որը մահաբեր է լինում դրա ազդեցության տակ գնտվող բոլոր կենդամնի օրգանիզմների համար։

ԱՄՆ-ի մի շարք նախագահներ մերժել են նման ռումբ ստեղծելու ծրագիրը։
1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը կարգադրել է պարտաստել 700 նեյտրոնային ռումբեր, որոնք պետք է պատերազմական պայմաններում ժամանակ չեզոքացնեին Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում տեղակայված խորհրդային բանակի հրասայլերն ու զրահամեքենաները: Հետագայում այդ ռումբերը ապամոնտաժվել են։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG