Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ անտարբերությանը», «Պայքարենք միասին օտարածին այլասեռվածության դեմ» եւ այլ բովանդակությամբ պաստառներով Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության երիտասարդական թեւի ակտիվիստները երթով Մոսկովյան փողոցից հասան մինչեւ Հանրապետության հրապարակ:

Միության ներկայացուցիչները Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը կապում են նաեւ 2007 թվականից մեզանում «էմոների» շարժման ձեւավորման եւ տարածման հետ: Նրանց կարծիքով` «սա քայքայիչ շարժում է, որը վտանգ է ներկայացնում հատկապես դպրոցահասակ երեխաների համար», թեեւ հստակ փաստեր չունեն «էմոների» թվի կամ նրանց ծավալած գործունեության մասին:

Երիտասարդներից մի քանիսը նշեցին, որ իրենք եւս հետաքրքվել են շարժման գաղափարով, ժամանակին իրենց «էմո» են համարել եւ կարծում են, որ Հայաստանում իրականում «էմոներ» չկան, այլ կան մարդին, ովքեր պարզապես սիրում են այդ ոճով հագնվել:

XS
SM
MD
LG