Մատչելիության հղումներ

ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին կմասնակցեն 84 գիտնականներ


84 գիտնականներ կմասնակցեն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 27-28-ը` ակադեմիայի ընդհանուր ժողովի ընթացքում:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` ակադեմիկոսների 6 թափուր տեղերի համար հայտ են ներկայացրել 11, իսկ թղթակից անդամների 22 թափուր տեղերի համար` 73 գիտնականներ:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել ինչպես ժամկետների պահպանման, այնպես էլ ակադեմիայի կորուստների առումով: 2003 թվականից կյանքից հեռացել են 40 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ, սակայն ընտրություններն ավելի շուտ չեն անցկացվել, քանի որ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պատճառով պետբյուջեից անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել ակադեմիկոսների եւ թղթակից անդամների պատվովճարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG