Մատչելիության հղումներ

Գյուլ. «Ռուսաստանի հետ մեկտեղ` Թուրքիան առաջատար դեր է խաղում Ղարաբաղյան կարգավորման ջանքերում»


Պաշտոնական Անկարայի եւ Մոսկվայի միջեւ կապերի սերտացումը առաջընթացի է հանգեցրել տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Աստանայում Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Ռուսաստանի հետ մեկտեղ` Թուրքիան առաջատար դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերում, ասել է նա:

Գյուլը հայտնել է, որ Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է այդ հարցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Թեեւ այս պահին ճեղքում չկա, այնուհանդերձ, տեղի են ունենում որոշ դրական քայլեր», - ասել է Գյուլը` հավելելով. - «Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն»

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Կովկասում փաստացի իրավիճակը չի բխում մեզնից ոչ մեկի շահերից: Բոլորը պետք է ունենան հեռանկար, իրենց տեղը մեծ կտավում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG